Search
Close this search box.

Իոսիֆ Կոբզոնը կոմայի մեջ է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը կոմայի մեջ է։ ԶԼՄ-ների տվյալներով՝ երգչի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է այս գիշեր։

Տվյալ պահին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում գտնվող Կոբզոնը շնչում է թոքերի օդափոխման համակարգի օգնությամբ։

ԽՍՀՄ ժողվորդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին հայտնի է դարձել հուլիսի 18-ին։ Վերջինը 13 տարի քաղցկեղի դեմ է պայքարում։ Հուլիսի 20-ին նա վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել։