Search
Close this search box.

Մխիթարյան. Արսենալում խաղալն ինձ ավելի է դուր գալիս, քան Մանչեսթեր Յունայթեդում

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ լոնդոնյան թիմում իրեն ավելի լավ է զգում, քան նախկին ակումբում՝ «Մանչեսթեր Յունայթեդում».

««Արսենալ» տեղափոխվելու առաջին պահից զգացի թիմի ջերմությունը: Այս թիմն ընտանիքի է նման, որտեղ բոլորը միմյանց մասին հոգ են տանում:

«Արսենալը» միշտ հարձակվողական ֆուտբոլ է խաղացել: Մոուրինյուի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդն» այլ խաղ է ցուցադրում: Ես ոչ ոքի չեմ մեղադրում կամ քննադատում: Պարզապես թիմերում խաղային փիլիսոփայությունների տարբերություն կա, բայց կարող եմ ասել, որ «Արսենալում» խաղալն ինձ ավելի է դուր գալիս, քան «Մանչեսթեր Յունայթեդում»»,- Մխիթարյանի խոսքը փոխանցում է «The Sun»-ը, գրում է armsport.am-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի առաջատարն այս տարվա հունվարին է «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Արսենալ», իսկ հակառակ ուղղությամբ տեղափոխվել է Ալեքսիս Սանչեսը: «Զինագործների» կազմում Մխիթարյանը մասնակցել է 15 հանդիպման, դարձել է 3 գոլի հեղինակ: