Search
Close this search box.

Սերգեյ Մովսիսյանը՝ միանձնյա առաջատար

Հայաստանի շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը հաջող է հանդես գալիս Czech Open-2018 շախմատային տոնահանդեսի շրջանակում անցկացվող Պարդուբիցեի գրոսմայստերական մրցաշարում:

Կայացած վեց տուրից հետո նա վաստակած 5,5 միավորվ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդում են 8 շախմատիստ, որոնք ունեն 5-ական միավոր: Այսօր տեղի ունենալիք 7-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով մրցելու է իրենց հետապնդողներից մեկի՝ ռուսաստանցի գրոսմայստեր Միխայիլ Մոժարովի հետ:

Մրցաշարին մասնակցող հայազգի շախմատիստ, մոսկվացի Դավիթ Պառավյանը, առայժմ 4,5 միավորով բաժանում է 10-33-րդ տեղերը: Մեր հայրենակիցն այսօր կմրցի չեխ միջազգային վարպետ Կարել Մալինովսկու հետ: