Search
Close this search box.

Բժշկական հետազոտման մեջ մեջ գտնվող զինակոչիկները իրար են ծեծել.կան վիրավորներ

Երեկ՝ հուլիսի 19-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Ավան հոգեկան առողջության կենտրոնում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ նշված կենտրոնի բակում ծեծկռտուք է, ինչի հետևանքով կան վիրավորներ։

Նշված վայր են մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել Երևանի բնակիչ՝ 19-ամյա Ռոբերտ Գրիգորյանի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 18-ամյա Մարտին Մանուկյանի միջև։

Նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ, սակայն հրաժարվել են կատարվածի մասին իրավապահներին բացատրություն տալ, ինչպես նաև հրաժարվել են դատաբժշկական ուղեգիր ստանալուց։

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք որպես զինակոչիկներ գտնվում են բժշկական հետազոտման մեջ։