Search
Close this search box.

Բա Էջմիածնում հայտնաբերվածն ինչի՞ հետ էր կապված. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Ապրիլյան պատերազմի հետ կապված քննություն չի՞ իրականացվում, պատասխանեց.«Ո՞վ է ասում, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված քննություն չի իրականացվում: Բա Էջմիածնում հայտնաբերվածն ինչի՞ հետ էր կապված, բա այդ երեխաները ե՞րբ էին սնունդն առաջնագիծ ուղարկել: Բա որ մենք զինված ուժերում կարգ ու կանոն հաստատելուն ուղղված քայլեր ենք ձեռնարկում, դա ինչի՞ հետ է կապված: Ես խնդրում եմ այսպիսի շեշտադրումներ մի արեք, թե՝ տեսեք այս հարցը չի քննվում, փաստորեն ոչ մի բան չի փոխվել, ոնց եկել է, այնպես էլ կգնա»: