Search
Close this search box.

Թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ կաշառք ստանալու, առանձնապես խոշոր չափերի գումարների յուրացման, ինչպես նաև պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքներով, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Նրան որպես մեղադրյալ են ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագով), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով (2 դրվագով) և 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագով):

Հայտնի է նաև, որ երբ պոլիկլինիկայի տնօրենին ծանուցագիր է ուղարկվել վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու պահանջով՝ նա գտնվել է բուժման մեջ՝ արտերկրում, և փաստաբանի միջոցով դիմում էր ներկայացրել՝ երաշխավորելով, որ կներկայանա նախաքննական մարմնին եւ պատճառված վնասի մի մասը՝ 3.500.000 ՀՀ դրամ վերականգնել ՝ գումարը փոխանցելով ՔԿ դեպոզիտ հաշվին:

Բայց խոստումը չի կատարել եւ այդպես էլ չի վերադարձել։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հիշյալ քրեական գործով հուլիսի 5-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ևս մեկ կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։