Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյան. Մենք չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կանգնեցվի. սրանով ամեն ինչ ասված է

Հայաստանում բոլոր իրավապահ մարմինները գիտեն, համոզվել են, որ որևէ գործի քննության համար չկա սահմանափակում, լրագրողների հետ հրավիրված մամուլի ասուլիսում  նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Այսինքն, մենք չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կանգնեցվի: Սրանով ամեն ինչ ասված է: Մենք նաև չենք ունենալու այնպիսի քրեական գործը, որը վարող քննիչի դերում կհայտնվի ՀՀ վարչապետը»:

Անդրադառնալով այն հարցին, թե Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ամեն կերպ ծաղրել է հեղափոխության գաղափարները՝ ՀՀ վարչապետը նշեց, որ դա վառ, անհերքելի ապացույցն է այն բանի, որ Հայաստանում տեղի է ունեցել սիրո և համերաշխության հեղափոխություն:

«Եթե նայենք, ով երբ ինչի համար է ծաղրել, ապա այդ ցանկը կարելի է շարունակել: Կոչ եմ անում դրա վրա ժամանակ չծախսել: Մենք չենք կարող լինել անսխալ, բայց բացառում եմ այնպիսի իրավիճակ, որ մենք կաշկանդված լինենք դրանք շտկելու ճանապարհին: Այո, մենք կարող ենք սխալվել կադրային հարցում, բայց մեզ ոչինչ չի խանգարում դա ուղղելու հարցում: Շնորհակալ եմ հանրությանն աջակցության համար»,-նշեց ՀՀ վարչապետը: