Search
Close this search box.

Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

Լրագրողների հարցին՝ մտադի՞ր եք առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում,  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է, որ դեռևս վերջնական որոշում չունի. «Ֆեդերացիայի հետ կապված՝ երևի թե կքննարկենք: Չեմ ասի՝ կհրաժարվեմ: Կքննարկենք ու առաջիկա օրերին կասենք: Այո, ցանկություն ունեմ առաջադրվելու»,- ասաց նա:

Վանեցյանը նաև նշել է, որ եթե Յուրի Ջորկաեֆը համաձայնի ստանձնել ֆուտբոլի ֆեդերացիայի  նախագահի պաշտոնը, ապա ինքը կզիջի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին նախատեսված են ՀՖՖ նախագահի ընտրությունները։