Search
Close this search box.

«Պատրա՞ստ եք օրերից մի օր դուրս գալ փողոց, որպեսզի արդարացվի և ազատ արձակվի Շանթ Հարությունյանը». Շահեն Հարությունյան

Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Տեսնելով նոր իշխանությունների անտարբեր վերաբերմունքը քաղբանտարկյալների և մասնավորապես Շանթ Հարությունյանի արդարացման և ազատ արձակման վերաբերյալ, այս հարցը ուղղում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր Շանթ Հարությունյանին ընդունում են որպես քաղբանտարկյալ և կարծում են, որ նա պետք է արդարացվի և նոր ազատ արձակվի:
Պատրա՞ստ եք օրերից մի օր, (ոչ այդքան մոտ ապագայում), դուրս գալ փողոց և խաղաղ, շեշտում եմ՝ ԽԱՂԱՂ ցույցի միջոցով նոր իշխանություններին օրինական կերպով պահանջ ներկայացնել, որպեսզի արդարացվի և ազատ արձակվի Շանթ Հարությունյանը: