Search
Close this search box.

Կարպիս, քեզ մոտ ամեն բան անհույս կերպով «ոսկրացել» է

«Ցավում եմ, Կարպիս, որ մինչև վերջ ոչ միայն չգիտակցեցիր ինչ կարգի վիրավորանք ես հասցրել հերոս տղաների անվանն ու հերոսությանը, դեռ վերջում էլ՝ քեզ միանգամայն ճշմարիտ կերպով քննադատողների անկեղծ ռեակցիան անվանեցիր ոչ այլ ինչ, քան. ռազմահայրենասիրական շիզոֆրենիա:
Սա ապացույցն էր, որ եթե չես հասկացել, ուրեմն մինչև վերջ էլ ի վիճակի չես լինի հասկանալ, քանզի քեզ մոտ արդեն ամեն բան անհույս կերպով «ոսկրացել է»՝ սխալ, կիսատ-պտառ, թերի տեսակետներով ու համոզմունքներով հանդերձ: Իսկ ազգային գաղափարախոսությունը և դրան զուգահեռ ի պաշտոնե անհրաժեշտ ժողովրդի հետ շփվելու ունակությունն էլ գտնվում են ամենացածր մակարդակի վրա:
Այնպես որ՝ հրաժարականդ տեղին էր»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Հակոբ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ բազմաթիվ քննադատությունների արժանացավ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի հայտարարությունն ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին. «Մանկահասակ դեմքով տղա, երևի չի էլ հասկացել` ինչ է կատարվում»,- ասել էր նա։ Եվ փոխարենը ներողություն խնդրեր, Փաշոյանը քննադատություններից հետո ֆեյսբուքյան ստատուս էր գրել. «Այն մարդիկ, որոնք մեր դեմ քաղաքական պատվեր են կատարում, կարող են շարունակել իրենց արշավը»: Ի վերջո, իր այս հայտարարությունից ժամեր հետո նույն Փաշոյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս մի պատճառով` բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային: