Search
Close this search box.

«Ժամանակ». «Քաչալը ճար անող լինի` իր գլխին կանի». Սեյրան Սարոյանը՝ իրեն օգնելու խնդրանքով դիմած գյուղապետին

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի գյուղապետ Ռուբիկ Հովսեփյանի դեմ բողոքի ալիք է բարձրացել. այստեղ պատրաստվում են փակել միջհամայնքային ճանապարհը:

«Ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ` այգեշատցիներին զայրացրել է այն իրողությունը, որ գյուղապետը, ի թիվս այլ ապօրինի գործողությունների, նաև իր ազգականին ձևակերպել է որպես վարորդ և շարունակում է գրպանել այդ գումարը:

Գյուղապետը, օգտվելով այն հանգամանքից, որ նախկինում եղել է ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի անվտանգության ծառայության պետը, դիմել է նրան` խնդրելով սաստել իր դեմ դուրս եկած գյուղի երիտասարդությանը, սակայն Սարոյանը իրեն բնորոշ ոճով պատասխանել է. «Քաչալը ճար անող  լինի` իր գլխին կանի»»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: