Search
Close this search box.

Ալիկ Սարգսյանը օրինականացրել է կաշառքը, դառնալով միլիարդատեր. Վարդգես Հովակիմյանը փաստեր է ներկայացնում

Օրերս Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը հրապարակել էր իր նամակը ուղղված նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ պատմում էր նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի կողմից, ըստ էության, դրամաշորթության փաստերի մասին:

Ըստ այդ նամակի՝ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Հովակիմյանից մեծ գումարներ է ստացել ինչ որ մարդկանց աշխատանքի տեղավորման համար, սակայն ոչ այդ մարդկանց է աշխատանքի տեղավորել, ոչ գումարն է վերադարձրել: Վարդգես Հովակիմյանը նամակում ներկայացրել էր Ալիկ Սարգսյանի հսկայական ունեցվածքը`տների, խանութների, ռեստորանների, հանքերի ու հողատարածքների տեսքով, որոնք չէին կարող գոյանալ միայն աշխատավարձով ապրելու արդյունքում:
ԱԺ-ում պատասխանելով Վարդգես Հովակիմյանի մեղադրանքներին Ալիկ Սարգսյանը ասել էր, որ ինքը աշխատել է ազնիվ և անկաշառ, և  պատրաստ է պատասխան տալու իր ունեցվածքի ծագման համար:

Մենք դիմեցինք Վարդգես Հովակիմյանին, հասկանալու, թե որն է Սարգսյանի ինքնավստահության պատճառը, և արդյոք նա իսկապես կարող է ապացուցել, որ այդ ամբողջ գույքը`173 սեփականության վկայական, ձեռք է բերվել օրինական ճանապարհով: Վարդգես Հովակիմյանի պատասխանեց մեր հարցին.

Իհարկե, նա լրագրողների մոտ կարող է արդարանալ որպես մաքուր, պարկեշտ ու ազնիվ մարդ, ասել, որ այդ բոլորը ձեռք է բերել արդար աշխատանքով: Պարոն միլիցա 2000-2008թթ. աշխատել ես Արարատի մարզպետ, հանրությանը ներկայացրու, թե քո հողաշինարար Արտոյի հետ ում անուններով եք որպես արոտավայր ձևակերպել Պետֆոդի և համայնքներին պատկանող հողերը, քաջ գիտակցելով որ դրանք արոտավայրեր չեն, այլ հանքավայրեր: Օրենքով ամրագրված է, որ արտովայրերը կարող են վարձակալել միայն անասնապահությամբ զբաղվողները, այդ ինչ տեսակի անասուն էին պահում քո ընկերներ Մանուկյան Արտակը, Հովսեփյան Հովիկը, Արմենը, Լյովան, Հովսեփը և շատ այլ շատերը, որ դարձան այդ հողերի սեփականատեր, չնայած հողաշինարար Արտոն կարող է բացահայտել, այդ հողերի իրական տերերի կամ տիրոջ անունը:

Ոստիկանապետ աշխատած տարիներին ստեղծել ես ոստիկանության հիմնադրամ, որը կաշառքի լեգալացման միջոց էր: Ով պետք է աշխատանքի ընդունման կամ այլ ոչ օրինական ծառայության համար կաշառք տար, բայց վստահելի չէր, ուղարկում էիր հիմնադրամ մուծում կատարելու: Կածես, թե կառավարության որ որոշմամբ է ստեղծվել այդ հիմնադրամը: Իրավապահներին կխնդրեի մանրամասն ուսումնասիրել այդ հիմնադրամի մուտքերն ու հատկապես ելքերը, պարզելու համար, թե ինչ նպատակով են ծախսվել հիմնադրամի միջոցները: Դրա միջոցով գուցե պարզվի, որ Ալիկ Սարգսյանը իր համար տների ու ամառանոցների ցանց կառուցելով, քանի մարդու տուն և օջախ է մարել:

Ալիկ Սարգսյանը ասում է, որ ամեն ինչ ձեռք է բերել օրինական ճանապարհով: Ուզում եմ իրեն հարցնել, թե ինչպես է հնարավոր.

1.Թումյանյան փողոցում 40քմ տարածք ձեռք բերել ընդամենը 1500 դրամով, թող սովորեցնի մյուս քաղաքացիներին էլ ձեռք բերեն.

2.Այգեստան 3 փողոցում ձեռք ես բերել երկու բնակարան, մեկը 280քմ. տարածքով 71մլն արժեքով,  մյուսը՝ 190 քմ. 150 մլն արժեքով: Թող մեր քաղաքացիներին սովորեցնի, ինչպես կարելի է արդար աշխատանքով նման փողեր աշխատել

3.Արաշատի տրիկոտաժի հսկայական ֆաբրիկան քանդել և կերել ես

4.Արաքս առևտրի կենտրոնը ձեռք ես բերել կոպեկներով

Խոստանում եմ հանրությանը պարբերաբար ներկայացնել քո և քո հարազատներին պատկանող գույք ամբողջական ցանկը, և փորձել պատասխան ստանալ, թե որքան ազնվություն է պետք աղքատ երկրում հարյուրավոր անշարժ գույք տիրապետելու համար, կամ որքան մարդու ողբերգություն ու խեղված ճակատագիր կա այդ ազնվության տակ:

Ես որպես մարդ` Վարդգես Վաղինի Հովակիմյանս շատ վատ եմ զգում այս ամենի մասին բարձրաձայնելու համար: Ես գուցե չխոսեի այս ամենի մասին, եթե նա չստիպեր գնալ նման քայլի, ի վերջո Հենրիկ Իգիթյանն էլ ստիպված եղավ ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի մասին ասել այն, ինչ շատերն էին մտածում, բայց չէին արտահայտվում: Շատ եմ ափսոսում, որ Սարգսյանի տեսակի համար տուժելու են էլի մարդիկ, քանի որ գույք ձեռք բերելու նպատակով ներքաշել է այլ մարդկանց ևս նույնիսկ սեփական ստորագրությունն է կեղծել:

2018թ. հուլիսի 14-ին լրացավ 8 տարին այն օրից, երբ ես Սարգսյանի սարքած կեղծ գործի պատճաով զրկվել եմ աշխատանքից: Սարգսյանը պատասխան է տալու ինձ և բազմաթիվ այլ բախտակիցներին պատճառած հոգեկան և բարոյական տառապանքների համար:

Հ.Գ. Ալիկ Սարգսյանը դիմել է ՀՔԾ բողոքելով, որ Վարդգես Հովակիմյանը փորձում է շանտաժով իրենից փող խլել: Սարգսյանը ամեն տեղ հայտարարում է, որ ինքը խնդիր չունի ներկա ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, և շարունակում է մնալ անձեռնմխելի: ArmLife.am-ը  հետևելու է ՀՔԾ-ում գործի քննության ընթացքին:

ArmLife.am