Search
Close this search box.

«Սանիտեք»-ն աղբով է թաղել Երևանը. ահազանգում են Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները

Մի քանի օր է, ինչ այս իրավիճակն է Նոր Նորքի վարչական շրջանի աղբի համար առանձնացված տարածքներում: Նոր Նորքի 4-րդ զանգվածի Բակունցի փողոցի բնակիչները ArmLife.am-ին ահազանգում են, որ  «Սանիտեք»-ն անգործության է մատնված, իսկ ամռան այս շոգ օրերին կենցաղային աղբն օրերով կուտակվում է՝ գարշահոտություն տարածելով թաղամասում: Եթե այսպես շարունակվի, ապա ըստ բնակիչների՝ համաճարակից խուսափել հնարավոր չի լինի:

Ասում են, թե Երևանի քաղաքապետի հրաժարականից հետո «Սանիտեք»-ն իրեն մի փոքր ավելի ազատ է զգում և սեփական քմահաճույքով է որոշում իրականացնել Երևանի աղբահանության գործընթացը՝ մտածելով, թե քաղաքային իշխանությունն անտեր է մնացել, իսկ նման պայմաններում իր անգործությունը կարող դուրս մնալ վերահսկողությունից: