Search
Close this search box.

«Մինչև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վերջնականորեն չդատապարտվեն, ես ոչինչ չեմ կարող ասել» Ռ. Հախվերդյան

Երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով այսօր միացել է քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին սատարող ակտիվիստներին,լրագրողներին ասաց.«Ուզում ենք, որ Զարուհին քաղաքապետ լինի, գիտենք, որ խելացի աղջիկ է և շատ ավելին կարող է անել: Պետք է հասկանալ, թե այս քաղաքից ինչքան փողեր են լափվել»:
«Այո: Իհարկե, գիտեի, որ լափվել ա, բաց էդ չափի չէի պատկերացնում:Կուսակցությունները երևի մտածում են Զարուհին ծայրահեղական է: Բայց այնպիսի ծայրահեղ ժամանակներում ենք ապրում, որ մեզ պետք է ծայրահեղ ճշմարտությամբ նկարագրի, թե ինչքան է լափվել այս քաղաքից» :

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից բացահայտումներին և պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այդ քայլերը, Ռուբեն Հախվերդյանն ասաց, որ դրանք այնքան էլ բավարար չեն: «Կարծում եմ՝ շատ ավելի թափանցիկ պետք է արվի: Կան բաներ, որ երևի չեն ուզում ասեն, բայց պետք է ասեն: Երևի հետախուզական պատճառներով չեն բարձրաձայնում, բաներ կան, որ չպետք է ասեն»,- ասաց նա՝ հավելելով՝ «Մինչև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վերջնականորեն չդատապարտվեն, ես ոչինչ չեմ կարող ասել»: