Search
Close this search box.

«Սասնա Ծռերից» Մխիթար Ավետիսյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ Երեւանի ընդհանուր  իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց Մխիթար Ավետիսյանի  պաշտպան Ինեսա Պետրոսյանի միջնորդությունը: Դատարանը որոշեց  «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի  եւ Վահե Էնֆիաջյանի  անձնական երաշխավորությամբ ազատ արձակել «Սասնա  Ծռեր»  խմբի անդամ  Մխիթար Ավետիսյանին:

Պատգամավորները նաեւ 1 մլն դրամի գումար են մուծել՝ երաշխավորելով, որ նա չի խուսափի դատաքննությունից: Մխիթար Ավետիսյանը դուրս գալուց հետո հայտարարեց, որ ապստամբության  էջը փակված է և իրենք այդ քայլին գնացել էին հանուն ժողովրդի. «Այլեւս չի լինի Սերժիկի իշխանություն եւ որեւէ մեկը չի գնա նման քայլի»,-նշեց նա: