Search
Close this search box.

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 5 մլն դրամ է հատկացրել «Սասնա ծռերին»

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 5 մլն դրամ է հատկացրել «Սասնա ծռերին»: Այդ մասին ասվում է խմբի ֆեյսբուքյան էջում:
«Շնորհակալություն «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամին 5․000․000 դրամ նվիրատվության համար, որը կծառայի քաղաքական բանտարկյալներին գրավի դիմաց ազատ արձակելուն եւ նրանց առողջական կարիքները հոգալուն»,- ասվում է գրառման մեջ։
«Սասնա ծռերը» 2016-ի հուլիսի 17-ին գրավել եւ երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։