Search
Close this search box.

Քննչական կոմիտեն նոր ղեկավար ունի. վարչապետը հորդորեց 100 տոկոսով ապահովել օրինականությունը

Հայկ Գրիգորյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: Այս հարցն ընդգրկված էր Կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 11-ին:
Վարչապետը շնորհավորեց Հայկ Գրիգորյանին և ևս մեկ անգամ ընդգծեց, որ մասնավորապես կոռուպցիայի և չարաշահումների դեմ պաքարում 100 տոկոսով ապահովել օրինականությունը: