Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ինչո՞ւ է ինքնասպանություն գործել Գազի Կոլյան. Հարազատները շոկի մեջ են

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հայտնաբերվել է «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի` Գազի Կոլյայի դին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա ինքնասպանություն է գործել՝ պարգևատրված զենքով կրակելով իր բերանի մեջ: Գաբրիելյանի ինքնասպանությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս:

Ինչպես հայտնի է` նրա թոռները՝ Սարգիս եւ Սերժ Վարդանյանները, պարբերաբար հայտնվում էին ամենատարբեր աղմկահարույց իրադարձությունների կիզակետում, իսկ վեց ամիս առաջ կալանավորվել էին:

Ու հիմա իրավապահները պետք է պարզեն՝ արդյո՞ք Գաբրիելյանի ինքնասպանությունը թոռնիկների հետ կատարվածի հետևանք է, թե՞ ոչ:

Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները դեպքից հետո փորձել են հարցաքննել նրա հարազատներին` հասկանալու համար, թե ի՞նչ խնդիրներ են եղել, սակայն քննիչներին չի հաջողվել որևէ հարցաքննություն իրականացնել, քանի որ կատարվածը այն աստիճան շոկ է ընտանիքի համար, որ նրանք ի վիճակի չեն որևէ ցուցմունք տալու»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: