Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտ Քոչարյանն ստացել է հարցաքննության ծանուցագիրը. ինչ պատասխան է տվել նրա գրասենյակը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ստացել է ՀՔԾ ծանուցագիրը՝ «Մարտի 1»-ի գործով հարցաքննության ներկայանալու համար: Այս պահին նա ունի վկայի կարգավիճակ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողների ներկայությամբ հրապարակեց նամակը, որը որպես պատասխան իրենք ուղարկել են ՀՔԾ.

«Ես որոշեցի հրապարակել այն նամակը, որով մենք պատասխանել ենք ՀՔԾ-ում հարցաքննության գալու հայցին»,- ասաց նա:

Նամակում մասնավորապես նշված էր, որ 2018թ. հուլիսի 6-ին Քոչարյանի բնակության վայր փոստով ստացվել է ծանուցում այն մասին, որ հարցաքննությունը նշանակված է նույն օրը, երբ ստացվել է ծանուցագիրը, ժամը 15:30: Վ. Սողոմոնյանը պատասխան նամակում նաեւ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան կվերադառնա ոչ շուտ, քան 2018թ.-ի հուլիսի 25-ը: Երևան վերադառնալուց հետո նախագահ Քոչարյանը պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին: