Search
Close this search box.

Նախարարը հյուրընկալել է Յուրի Օգանեսյանին, ում անունն ամրագրված է Մենդելեևի աղյուսակում

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանի հետ: Ֆեյսբուքյան իր էջում նախարարը լուսանկար է հրապարակել և գրառել.

«Կրթության և գիտության նախարարությունում հյուրընկալել էինք աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանին, ում անունն ամրագրված է Մենդելեևի աղյուսակում։ Աշխարհի ցանկացած պետության նախարարի համար մեծ պատիվ կլիներ լսել Օգանեսյանի խորհուրդները գիտության զարգացման վերաբերյալ։

Գիտությունը վերադառնում է Հայաստան»,-գրել է նա: