Search
Close this search box.

Վարչապետը կողմ չէ, որ բուքմեյքերական գրասենյակներն օգտագործեն «դուխով» լոգոն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Գորիսում «Դուխով» մակագրությամբ գլխարկ փոխանցեցին, որի առնչությամբ  նա մի դիտարկում արեց։ Նա նշեց, որ վերջին շրջանում նկատել է՝ այդ լոգոն առևտրային նպատակներով է օգտագործվում բուքմեյքերական ընկերությունների կողմից, ինչն իրեն մտահոգում է։ «Կոչ կանեի, որ այդպիսի նպատակներով չօգտագործվի այս լոգոն, առանց դրա էլ մարդիկ խաղադրույքների պատճառով բազմաթիվ խնդիր են ունենում։ Եթե այդպես շարունակվի, պետք է մտածենք այդ լոգոյի հետ ինչ անենք»,-ավելացրեց վարչապետ Փաշինյանը։