Search
Close this search box.

Ճապոնիայում շոգի պատճառով 7 օրում 3 մարդ է մահացել, ավելի քան 3,4 հազար մարդ հոսպիտալացվել

Ճապոնիայում շոգի պատճառով 7 օրում 3 մարդ է մահացել, ավելի քան 3,4 հազար մարդ հոսպիտալացվել է, հաղորդում է Ճապոնիայի գլխավոր հրդեհային ծառայությունը:

Ընդհանուր առմամբ մեկ շաբաթվա ընթացքում երկրում հոսպիտալացվել է 3473 մարդ:

Ճապոնիայում 2017թ. շոգի պատճառով 44 մարդ է մահացել:

Իշխանությունները բնակիչներին կոչ են անում ավելի շատ հեղուկ օգտագործել, գլխարկներ կրել և շատ ժամանակ չանցկացնել արևի տակ: