Search
Close this search box.

Ուժեղ «սպայկա» են, մկան պես կրում ու տանում են

«Ժողովուրդ» թերթում կարդում եմ, որ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմի ղեկավար Արմեն Միրզոյանը, երկար տարիներ պետական պաշտոններ զբաղեցնելով, հասցրել է շատ լուրջ ունեցվածք կուտակել:

Նրա դրամական միջոցները կազմում են 75 մլն դրամ, 330 հազար դոլար եւ 18 հազար եվրո: Իսկ նրա միակ եկամուտը իր աշխատավարձն է, որը անցած տարում ամսական կազմել է մոտ 508 հազար դրամ:

Միրզոյանի տիկինը` Հասմիկ Բադալյանը, ավելին ունի- 15 մլն դրամ, 9 մլն դոլար, 7000 եվրո եւ 250 հազար ռուսական ռուբլի: Կնոջ եկամուտները տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսն է` 2 հազար դոլարի չափով, եւ ամսական 16 հազար դրամ կենսաթոշակը:

Միրզոյանի անձը այստեղ ամենևին էլ կարևոր չէ, պարզապես նրա օրինակի վրա ակնհայտ երևում է, թե կոռռուպցիան ինչքան խորն է մտել իշխանության ամենատարբեր շերտերի մեջ: Ակնհայտ է, որ Միրզոյանի նմանները լիքն են պետական ապարատում, ով ինչ կարողացել է ու կարողանում է, գողացել է ու գողանում է: Այսօր բոլոր մինիստրությունների, կոմիտեների, տեսչությունների բաժնի վարիչներից բարձր օղակներում հաստատված է շատ գործուն կոռուպցիոն սխեմաներ: Ատկատներ, տեղական գրանտներ, գնումներ, պատվերներ սեփական բիզնեսին, պետության հաշվին գործուղումներ, հովանավորչությամբ կամ կաշառքով պաշտոնի նշանակել կամ գործի տեղավորել,- ահա այն չնչին թվարկումը կոռուպցիոն սխեմաների, որ աշխատում է ամենուր: Սրանից մի հազար դոլլար, մյուսից մի ուրիշ հազար, մեկ էլ պարզվում է, որ թոշակառու կինդ արդեն մի 10 միլիոն դոլլար ունի: Այս սխեմաներն ամենևին էլ գաղտնիք չեն, բոլորը գիտեն, ով ով է, ինչ է շնչում ու արտաշնչում:

Ու գիտեք, թե ինչն է հետաքրքիր,ոնց կասեր կարգին հաղորդման Հայկոն` ոնց որ գալուբոյները, այնպես էլ էս միջին օղակի չինովնիկները ուժեղ սպայկա են, քանի որ մեկի պոչը մյուսի տակին է: Նրանք, Կորեյկոյի պես, երբեք աչքի չեն ընկնում, քաղաքական ելույթներ չեն ունենում, գտնում են իրենց տաքուկ անկյուններն ու թալանում են, մկան պես կրում են ու տանում:

Եվ ամենևին չեմ զարմանա, եթե մի օր պարզվի, որ Աշոտյանը, Շարմազանովը կամ նման այլ ախմախները ամենևին էլ լուրջ ֆինանսներ չունենան: Նրանց ասել են` դուք մենակ խոսեք, դուք գործ չունեք, մենք հավերժ ենք, դուք միշտ լավ կապրեք, խնդիր չեք ունենա:

Բայց այսօր պարզվել է, որ նրանք խնդիրներ ունեն, իսկ երկիրը թալանողները` դեռ աշխատում են պետական ապարատում.
Հակոբ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից