Search
Close this search box.

«Ժամանակ». Արարատի գյուղերը մնացել են առանց ոռոգման ջրի. Ազատի ջրամբարի ջուրը Հովիկ Աբրահամյանի հողատարածքների համար է

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Ժամանակ» թերթի խմբագրություն էին ահազանգել Արարատի մարզի Վեդի, Վանաշեն, Գոռավան, Սիսավան համայնքների բնակիչները, ովքեր դժգոհում էին, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով ամբողջ բերքը ոչնչանում է:

Հողօգտագործողների խոսքով` Ազատի ջրամբարում սելավի ջրերից ամբարված բավական ջրային պաշար կա, բայց դա հասարակ մահկանացուների համար չէ:

Մեր տեղեկություններով` Ազատի ջրամբարում գարնանային սելավից հավաքված ջրերի առյուծի բաժինը հատկացվում է Հովիկ Աբրահամյանի հսկայական հողատարածքների ոռոգման համար, դրանք ուղղվում են հատկապես Քաղցրաշենում ունեցած նրա 1000-ավոր հեկտար խնձորի այգիների ոռոգմանը:

Ի դեպ, Ազատ գետի ամբարված ջրերից անմասն չեն մնում նաեւ ավշարցի Գրիգորյան եղբայրները` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը եւ Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

Մեզ ահազանգած հողօգտագործողները նշեցին, որ ոռոգման ջրի խնդիրը չլուծելու դեպքում իրենք պատրաստվում են փակել Արարատի մարզի միջպետական  նշանակության ճանապարհը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս Բաժնից