Search
Close this search box.

«Ժողովուրդ». «Էլ ի՞նչ ասեմ…». Հրազդանի քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. այդ հարցը կքննարկվի ավագանու հուլիսի 2-ի արտահերթ նիսում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դանիելյանը հայտարարել է «Պատճառ չկա, իրավիճակ է փոխվել: 17 տարի աշխատել ենք, թող գան, ավելի լավ աշխատեն, էլ ի՞նչ ասեմ…»: Միայն թե, նկատենք, շատերի կարծիքով այս որոշումը կապված է թավշյա հեղափոխությունից հետո Հրազդանի քաղաքապետարանում անցկացվող ստուգումների հետ:

Կոտայքի մարզպետարանն արդեն ծրագրել է նման ստուգումներ անցկացնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Կոտայքի մարզպետ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարզպետ Պետրոսյանն ասել է. «Ես տեսնում եմ թշվառ մարզկենտրոն, թշվառ քաղաքացիներ… Չունենք այլ քաղաք, որտեղ այս աստիճան ոտնահարված լինի քաղաքացու շահը»»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: