Search
Close this search box.

Մուշեղ Մկրտչյանը՝ դպրոցականների Եվրոպայի չեմպիոն

Հունգարիայում ավարտված դպրոցականների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատվիրակներն  ընդհանուր առմամբ նվաճեցին 6 մեդալ:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում մեր 48 կգ քաշային մարզիկ Մուշեղ Մկրտչյանը եզրափակիչ գոտեմարտում հաղթելով Թուրքիայի ըմբիշին, գրավեց առաջին տեղը եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Այս մրցումներում 44 կգ քաշային Վարդան Ամիրխանյանն ու 62 կգ քաշային Դավիթ Մարգարյանը արժանացան բրոնզե մեդալի:

Հունահռոեմական ոճի ըմբիշներից առավել հաջող հանդես եկավ 41 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը, որը միայն եզրափակիչում պարտություն կրեց եւ բավարարվեց արծաթե մրցանակով: 44 կգ քաշային Հենրիկ Գեւորգյանն ու 52 կգ քաշային Դավիթ Ջոթյանը զբաղեցրել են 3-րդ տեղը եւ դարձել բրոնզե մեդալակիր: