Search
Close this search box.

Դատավորը մերժեց. Գագիկ Եղիազարյանը կմնա կալանքի տակ

Այսօր շարունակվեց Սասնա ծռերի գործով դատական նիստը։ Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն ներկայացրեց։ Այն անձնական երաշխավորագրերով հաստատեցին ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Սերգեյ Բագրատյանը։

Սակայն Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը սակայն մերժեց միջնորդությունը, Գագիկ Եղիազարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Դատական նիստը հետաձգվեց՝  Պավել Մանուկյանի ինքնազգացողության վատացման պատճառով ։