Search
Close this search box.

Հիվանդի կողքին՝ որպես առաջատար անոթաբան, նաեւ՝ ընկեր ու հոգեբան. Տիգրան Քամալյան

Վլ. Ավագյանի անվան Անոթայինևլազերայինվիրաբուժությանկենտրոնը Հայաստանում պրակտիկորեն կարողանում է փակել անոթային հիվանդությունների՝ այս ոլորտում առկա խնդիրների գրեթե ողջ շրջանակը: «Որոշ դեպքերում մարդիկ բուժման համար շարունակում են մեկնել արտասահման, բայց մենք մշտապես փորձում ենք մեր ձեռքը զարգացումների «զարկերակին պահել»»,-ասում է Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի անոթային վիրաբույժ, անոթային եւ լազերային վիրաբուժության կենտրոնի բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը: Մրցակցությունը ենթադրում է մշտական ինքնակատարելագործում, առողջապահական վերջին նորարարություններին տիրապետելու ջանքեր: Սա թե ֆինանսական, թե սեփական ուժերի շատ լուրջ ներդրում է պահանջում:

Մասնագետ-անոթաբանը տալիս է առօրյայում ամենապիտանի խորհուրդները: Դիմել բժշկի, երբ հիվանդությունները նոր են ձեւավորվում՝  Քամալյանի առաջին խորհուրդն է: Երակային համակարգի խնդիրների դեպքում հարկ է խուսափել ավելորդ քաշից, երկարատեւ անշարժ վիճակներից, անգամ եթե աշխատանքը այդպիսին է՝ ընթացքում պետք է պարբերաբար վեր կենալ, քայլել, որոշ վարժություններ անել:

Խուսափել ձիգ, կտրող հագուստից, որը մարմնի որեւէ հատված կարող է ձգել, կտրել, օրինակ՝ մոդայիկ ջինսերից, ոչ բնական նյութից պատրաստված ներքնազգեստից, կոշիկի քուղերից: Շատ տաք ջրով լողանալը, սաունաները թուլացնում են անոթները ու երակային արդեն առկա խնդիրները սրում: Մազանոթային ցանցի խնդրի հակման դեպքում ցանկալի չեն արեւայրուքը, սոլյարիները:

Տնական մեթոդները՝ մի կողմ՝ հորդորում է մասնագետը:  Քամալյանի համոզմամբ՝ բուժման այլընտրանքային, տնական, կոսմետիկ պրոցեդուրաներից հարկ է զերծ մնալ, քանի որ ոչ մասնագիտական մոտեցումները վերջում առավել ծախսատար են դուրս գալիս: Այդպիսով մարդը ոչ միայն ծախսում է միջոցներ, այլեւ ժամանակը, ինչը հիվանդության խորացման տեսանկյունից անվերադարձնելի է:

Միայն այն ռիսկը, որ թրոմբոզը կարող է ավելի կարեւոր անոթ խցանել ու վիճակը ծանրացնել, դրդում է ճիշտ ժամանակին ճիշտ մասնագետի դիմել: Այլընտրանքային միջոցները քիչ դեպքերում են արդարացված. քացախը կամ քսուկները անոթային խնդիրների դեպքում կարող են փոքր-ինչ մեղմել ցավերը, բայց միայն այդքանը ու վերջ:

Մասնագետը հիվանդների հետ աշխատելու ոչ միայն մասնագիտական, այլեւ հոգեբանական հատուկ մոտեցման կողմնակիցն է: Պետք է նաեւ հոգեբան լինել, երբ հիվանդին «ծանր» տեղեկությունը է պետք հաղորդել:  Օրինակ՝ վերջույթի հեռացման անհրաժեշտության մասին տեղեկությունը հաղորդելու ամենաճիշտ մեթոդը Քամալյանը համարում է պատճառը բացատրել փորձելը: Իսկ պլանային վիրահատության դեպքում հիվանդը պետք է հասկանա՝ իրեն ինչ ես առաջարկում:

Վլ. Ավագյանի անվան Անոթայինևլազերային վիրաբուժության կենտրոնը Հայաստանում պրակտիկորեն կարողանում է փակել անոթային հիվանդությունների՝ այս ոլորտում առկա խնդիրների գրեթե ողջ շրջանակը: «Որոշ դեպքերում մարդիկ բուժման համար շարունակում են մեկնել արտասահման, բայց մենք մշտապես փորձում ենք մեր ձեռքը զարգացումների «զարկերակին պահել»»,-ասում է Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի անոթային վիրաբույժ, անոթային եւ լազերային վիրաբուժության կենտրոնի բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը: Մրցակցությունը ենթադրում է մշտական ինքնակատարելագործում, առողջապահական վերջին նորարարություններին տիրապետելու ջանքեր: Սա թե ֆինանսական, թե սեփական ուժերի շատ լուրջ ներդրում է պահանջում: