Search
Close this search box.

Ճապոնացի գիտնականները սենսացիոն բացահայտում են արել Լուսնի մասին

Ճապոնացի գիտնականները լուսնի մետեորիտում մոգանիտ են հայտնաբերել՝ հանքանյութ, որի ձևավորման համար ջուր է անհրաժեշտ։ Դա վկայում է արբանյակի վրա կյանքի հավանականության մասին։ Այն առաջին անգամ է հայտնաբերվել լուսնի ապարներում, հաղորդում է Astrobiology Magazine-ը։

Հանքանյութը Երկրի վրա է ձևավորվում՝ կրեմնիումի երկօքիսդ պարունակող ջրի գոլորշիացման հետևանքով, բարձր ճնշման ներքո։

Հետազոտության ղեկավար Մասահիրո Կայամի խոսքով՝ գտածոն Լուսնի վրա ջրի առկայություն է նշանակում։ Դրա մակերևույթի տակ սառույցի տեսքով պաշարներ կարող են լինել՝ պաշտպանված արևի ճառագայթներից։

Արբանյակի վրա ջրի առկայությունը կարող է հասնել դրա զանգվածի 0․6 տոկոսին։