Search
Close this search box.

Սպասում եմ տեսնեմ, թե որ ուժային կառույցն է ավելի արագ կողմնորոշվում ու Շմայսին ձերբակալում. Սարո Սարոյան

Քաղաքայան վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սպասում եմ տեսնեմ, թե որ ուժային կառույցն է ավելի արագ կողմնորոշվում, նյութեր նախապատրաստում, հիմքեր ստեղծում ու Շմայսին ձերբակալում: Շմայսի մասին, որպես քիլլերի, ով բարձրաստիճան որոշակի պաշտոնյաների պատվերներն է կատարել, խոսակցություններ հանրության շրջանում վերջին տարիներին միշտ եղել են: Ինձ հետաքրքիր է ԱԱԾ-ի ու ոստիկանության քաղաքական հասունության աստիճանը միմյանց նկատմամբ: Հովհաննես Հովսեփյանի ձերբակալմամբ ոստիկանությունը միայն առաջ ընկավ` վերջինիս իր ճանկը գցելու հարցում, յուրացման, կոռուպցիայի տարբեր դրսևորումների դեպքերով այս երկու օրը այն մեծ գործ ունի անելու: ԱԱԾ-ի բացահայտած Մանվել Գրիգորյանի դեպքին հավասարազոր գործ ու քաղաքական երանգ նա դեռ չի ստացել ու առաջիկա առողջ մրցակցությունը շատ հետաքրքիր զարգացումներ է մեզ խոստանում