Search
Close this search box.

ԱԱ-2018. Ռուսաստանի հավաքականը ռեկորդ է սահմանել

Ռուսաստանում մեկնարկած աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում կայացել է Ռուսաստան – Եգիպտոս հանդիպումը, որն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Այդ արդյունքից հետո Ռուսաստանի հավաքականը ռեկորդ է սահմանել՝ դառնալով պատմության լավագույն մեկնարկ ունեցած տանտեր-թիմը։ 2 տուրերում Ռուսաստանն ընդհանուր 8։1 հաշվով հաղթանակ է տոնել՝ առաջ անցնելով Իտալիայի հավաքականից։ 1934 թվականին Իտալիան երկու հաղթանակ է տոնել՝ ընդհանուր 8։2 հաշով։ Խփած-բաց թողած գնդակների տարբերությամբ Ռուսաստանի հավաքականը լավագույն արդյունք է գրանցել։