Search
Close this search box.

ԿԳ նախարարի կոչը առաջին դասարանցիների ծնողներին

Ձեր երեխաներին առաջին դասարան տանելիս դպրոցի տնօրեններից անպայման հարցրեք, թե արդյոք ունեն արտոնագիր կրթական գործընթաց կազմակերպելու համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ներկայում ստուգվում են արտոնագրերը, ու պարզվում է, որ կան այդպիսիք, որ առանց թույլատրելու աշակերտներ են ընդունում: Անպայման խնդրեք, թող ցույց տան արտոնագիրը, այլապես կարող է փաստի առաջ կանգնեք», -գրել է նա: