Search
Close this search box.

ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են նաև ԵԿՄ շենքը. Էջմիածնում է նաև Վահրամ Բաղդասարյանը

Էջմիածին տանող ճանապարհների մեծ մասը փակ է, իսկ ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են նաև ԵԿՄ Էջմիածնի գրասենյակի շենքը: Էջմիածին է այցելել նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Ես պարզապես եկել էի՝ իրավիճակը տեսնեմ, հանգիստ է ամեն ինչ»,-նշեց Վ. Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ եթե խաղաղ ցույցեր պետք է լինեն, դրանց խոչընդոտել չի կարելի: Հարցին, թե  ՀՀԿ խմբակցությունը ինչ դիրքորոշում ունի այս գործողությունների վերաբերյալ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ իրենց  խմբակցությունն օրինականության կողմնակիցն է. «Այն, ինչ կատարվում է օրինական՝ մենք դրան կողմնակիցն ենք, ինչ անօրինական պետք է լինի՝ մենք հետևողական պետք է լինենք»,-նշեց նա:

Ի դեպ, այսօր Կարեն Գրիգորյանի աջակիցները նախատեսում են հանրահավաք կազմակերպել Էջմիածնում:

Հիշեցնենք նաև, որ այսօր Էջմիածնի իր առանձնատնից բերման է ենթարկվել Դոն Պիպոն (Արթուր Ասատրյանը):