Search
Close this search box.

ԱԱԾ-ն հատուկ գործողություն է իրականացնում Մանվել Գրիգորյանի եւ Դոն Պիպոյի առանձնատանը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այս պահին գործողություններ է իրականացնում Էջմիածնում:

Այս մասին հայտնել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը՝ նշելով, որ գործողություններ են իրականացվում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում և Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի առանձնատանը:

Հիշեցնենք, որ էջմիածինցիները բողոքի ցույց էին անում ընդդեմ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի: Նրանք պահանջում էին քաղաքապետի հրաժարականը: