Search
Close this search box.

«Հրապարակ». Գեներալ Մանվելի եղբորորդու հարսանիքին ներկա է եղել ողջ նախկին իշխանությունը՝ բացի Դավիթ Տոնոյանից

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Ռենեսանս» ռեստորանում մեծ շուքով կայացել է գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Արայիկ Գրիգորյանի հարսանեկան արարողությունը, որին ներկա է եղել ողջ նախկին իշխանությունը․ ԱԺ-ն՝ Արա Բաբլոյանի ղեկավարությամբ, նախկին նախարարներ, Սերժ Սարգսյանը և Տարոն Մարգարյանը։

Ներկաները մոտեցել-հետաքրքրվել են Երևանի քաղաքապետից երեկ տեղի ունեցած ձերբակալությունների և ԱԱԾ-ի՝ «Երևան» հիմնադրամ մտնելու մասին: Նա հանգստացրել է՝ նորմալ է, թող քննեն։

Հարսանիքի մասնակիցները գրեթե նույն եռանդով խմել են Սերժ Սարգսյանի կենացը և արձանագրել, որ նախկին ԱԻՆ, այժմ պաշտպանության նախարարին հատկացված սեղանը սկզբից մինչև վերջ դատարկ է մնացել՝ Դավիթ Տոնոյանն ու ՊՆ անձնակազմը չեն մասնակցել հարսանիքին»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: