Search
Close this search box.

«Բանանցը» պայմանագիր է կնքել 22-ամյա նիգերիացի կիսապաշտպանի հետ

Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել 22-ամյա նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոյի հետ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքէջը:

«Այստեղ պետք է ողջ ուժերս ներդնեմ, որ նպաստեմ թիմի առաջընթացին, որպեսզի կարողանանք նվաճել չեմպիոնի կոչումը», – նշել է Սլոմոն Իմե Ուդոն պայմանագիր ստորագրելուց հետո:

Նշենք, որ նիգերիացի ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել սենեգալյան «Ասպիր Ակադեմիայում», բելգիական ԿԱՍ «Էուպենում», Երեւանի «Ուլիսում» եւ Գյումրիի «Շիրակում»: