Search
Close this search box.

ՖԻՖԱ-ն ֆուտբոլասերներին արգելել է ծխախոտ տանել մարզադաշտ

Ռուսաստանի բոլոր մարզադաշտերում, որտեղ կայանալու են 2018թ ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները, չեն ստեղծվի հատուկ գոտիներ ծխողների համար: Այդ մասին հայտնել են ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի կամավորների կենտրոնը:

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, աշխարհի առաջնության ժամանակ բոլոր 12 մարզադաշտերի տրիբունաներում եւ մերձական տարածքում ընդհանրապես կարգելվի ծխելը:

Ի դեպ, մեկ տարի առաջ Ռուսաստանում կայացած Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ կազմակերպիչները ծխելու համար գոտիներ էին ստեղծել բոլոր մարզադաշտերում: