Search
Close this search box.

Ըմբշամարտ. Հախոյանը, Գալստյանը և Բաղդասարյանը Ստամբուլում բրոնզե մեդալներ են նվաճել

Ստամբուլում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 72 կգ քաշային Արման Բաղդասարյանը դարձել են առաջնության բրոնզե մեդալակիրներ:

Այսօր պակքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները: Մրցագորգ դուրս կգան 57 կգ քաշային Կարեն Զուրաբյանը, 65 կգ քաշային Գոռ Թորոսյանը, 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը և 79 կգ քաշային Անդրանիկ Գաբրիելյանը: