Search
Close this search box.

Քեթրինի Միհրանի օգնականը կալանքից ազատ արձակվեց

Խմբակային խուլիգանության մեջ մեղադրվող ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականը կալանավորումից ազատ է արձակվել։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը եւ նրա նկատմամբ կիրառել գրավ 10 մլն դրամի չափով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների՝ մահակներով ավտոմեքենաների և քաղաքացիների վրա հարձակվելու գործով 1988թ. ծնված Ա.Իսոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։