Search
Close this search box.

Եթե կողմերն ինչ-որ փուլում համաձայնեն՝ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան, ապա դա իրենց որոշումը կլինի. Սերգեյ Լավրով

Ռուսական դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում մնում է անփոփոխ, Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ռուս  լրագրողներից մեկը հիշեցրել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ռեզոնանսային հայտարարությունը»՝  Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, միաժամանակ շեշտելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ, մասնավորապես, ՌԴ-ն ներկայացնող Ալեքսանդր Պոպովը ժամանակին հայտարարել էր, որ որոշակի մի փուլում Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան:

Լրագրողը Լավրովից նաև հետաքրքրվել է, թե արդյոք մո՞տ է այդ «որոշակի ժամանակահատվածը». «Ռուսաստանը կողմ է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, հիմնախնդրի, որի կողմերից են, ինչպես Ադրբեջանը և այլ երկրներ, այնպես էլ Հայաստանը:

Մենք վստահ ենք, որ դա օպտիմալ ձևաչափ է: Եվ մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկիր, մեր գործընկերների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ, տանում ենք ընդհանուր շահերի, առանց հակասությունների մի գիծ, որը հնարավորություն կստեղծի Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Դա տարիներ շարունակ արվել է»,-նշել է Լավրովը՝ ընդգծելով,  որ եթե կողմերն ինչ-որ փուլում համաձայնեն՝ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան, ապա դա իրենց որոշումը կլինի, և իրենք պետք է հարգենք դա:

Ասուլիսի տեսանյութը՝ այստեղ