Search
Close this search box.

«Ես գիտեմ ինչ եմ անում, ձեզ համար չեմ անում». Գալուստ Սահակյանը՝ Կառավարության ծրագրին կողմ քվեարկելու մասին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը ՀՀԿ-ից դուրս գալու երևույթը թուլություն է համարում:

Լրագրողների հարցին, թե ՀՀԿ-ն է՞ր մեղավոր, որ պատգամավորները դուրս եկան կուսակցությունից, Գ. Սահակյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ՝ ՀՀԿ-ի մասին վատ բան մի ասեք, դուք շատ թյուր կարծիք ունեք ՀՀԿ-ի մասին»:

Հարցին, թե կարդացե՞լ եք կառավարության ծրագիրը, ի՞նչ կարծիք ունեք, ասաց՝ «Դա կառավարության ծրագիր չի, դա ամոթ է, մանավանդ որ խմբագրման շատ բաներ կան և ընդհանրապես, ծրագրային բան չկա: Համենայնդեպս, մերոնք մտածել են՝ էնպես անեն, որ անցնի: Կարծում եմ՝ մինչև հունվար կկարողանան նորմալ ծրագիր ներկայացնել»:

Դիտարկմանը՝ «Ասում եք նորմալ ծրագիր չկա, բայց պատրաստվում եք կողմ քվեարկել», արձագանքեց. «Ես գիտեմ ինչ եմ անում, ձեզ համար չեմ անում»: