Search
Close this search box.

«Ժիրայրը, մյուս քաղբանտարկյալներն ազատվելու են, ես չեմ կասկածում, ավելին՝ վստահ եմ». Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ  Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Սիրելիներ ջան,

գիտեմ, որ երեկ Սեֆիլյան Ժիրայրենց խափանման միջոցի դեռևս անփոփոխ մնալուց շատերդ նեղսրտվել եք։ Ես էլ շատ վատ զգացի, բայց ուզում եմ, որ էսօր մենք ավելի ուժեղ լինենք։ Ժիրայրը, մյուս քաղբանտարկյալներն ազատվելու են, ես չեմ կասկածում, ավելին՝ վստահ եմ։

Երեկ ու առաջին օրը բավականին լավ լուր ունեցանք բոլորս. Կյուրեղյան եղբայրներից երկուսը՝ Հայկն ու Արեգը ազատության մեջ են, ինչը պետք է բոլորիս վստահություն տա։ Ի դեպ, ասել եմ մի առիթով, որ Արեգի հետ Նուբարաշեն քրեակատարողականում հասցրել ենք կարևոր հայացքներ փոխանակել, իրար ձեռք սեղմել։ Արեգն ուրիշ կերպար է։

Ազատության, անկախության ու հզոր Հայաստանի համար մեկնարկած մարաթոնը դեռ նոր է ծիլեր տալիս։ Խավարի հաղթահարման մեր քայլերթը խոչընդոտներ ունենալու է, բայց լույսին այլընտրանք չկա, քայլում ենք լույսին ընդառաջ։

Ի դեպ, երբ ասում եմ՝ սիրում եմ բոլորիդ, մի նկատողություն արեք, թե բոլորին սիրել չի լինի։ Այ սիրելիներ ջան, սիրում եմ ամեն մեկիդ ներսի մարդուն, որի մասին միգուցե դուք էլ տեղյակ չեք 🙂

Նենց որ՝ սիրում եմ բոլորիդ