Search
Close this search box.

Կիմ Չեն Ընը «ծնկաչոք» խնդրել է Թրամփի հետ հանդիպման համար. ԱՄՆ նախագահի փաստաբան

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «ծնկաչոք» խնդրել է ամերիկյան կողմին հանդիպում կազմակերպել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտարարել է Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին:

«Նրանք վիրավորել էին մեր փոխնախագահին ու նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին: Նրանք մեզ միջուկային պատերազմով էին սպառնում՝ խոստանալով հաղթել դրանում: Հենց այդ ժամանակ էլ մենք չեղարկեցինք հանդիպումը: Դրանից հետո Կիմ Չեն Ընը ծնկի իջավ ու սկսեց աղերսել, որ այն կայանա: Դա հենց այն դիրքն է, որում նրան պետք է դնել»,- Իսրայելում ունեցած ելույթի ժամանակ ասել է Թրամփի փաստաբանը:

Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի վերջին Թրամփը հյուսիսկորեացի առաջնորդին նամակ էր ուղարկել՝ տեղեկացնելով իրենց պատմական հանդիպման չեղարկման մասին: