Search
Close this search box.

Շախմատային հրաշամանուկը. Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյան

Մայիսի 30-ից հունիսի 6-ը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում անցկացվեց ՀՀ տարածաշրջանային առաջնությունը, որին մասնակցում էին 50 շախմատիստներ. մասնակիցներից 1-ը միջազգային վարպետ , 7-ը՝ ՖԻԴԵ-ի վարպետներ:

Մասնակիցների թվում էր նաև Գրոսմայստերական դպրոցի սան Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը, ով ընդամենը 13 տարեկան է:

Պատանի շախմատիստը սկզբնական ցուցակում ըստ իր վարկանիշ ստացել էր 6-րդ համարը, սակայն, ինչպես ցույց տվեց մրցաշարի վերջնական արդյունքը, միշտ չէ, որ վարկանիշը արտացոլում է շախմատիստի իրական ուժը:

13-ամյա տաղանդավոր պատանին 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և հռչակվեց մրցաշարի չեմպիոն, ինչը իրավունք տվեց մասնակցելու ՀՀ շախմատի 1-ին խմբի մրցաշարին:

Մրցաշարում 2-րդ տեղը զբաղեցրեց ՖԻԴԵ-ի վարպետ Սուրեն Պողոսյանը, 3-ը՝ Գարիկ Մարտիրոսյանն էր:

 

Գրոսմայստերական դպրոցի մամուլի քարտուղար՝

Նարեկ Վարազդատյան