Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու տիկին Նունե Սարգսյանի հետ ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման արարողությանը:

Համերգային ծրագրով մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել թավջութակահար Նարեկ Հախնազարյանն, ով կատարել է Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան: Մրցույթը կանցկացվի հունիսի 6-14-ը: