Search
Close this search box.

Ֆուտբոլի ԱԱ-2018-ի հավաքականներից առաջինը Իրանի ընտրանին ժամանել Մոսկվա

Հունիսի 14-ին Ռուսաստանում մեկնարկող ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակիցներից առաջինը մրցավայր ժամանել է Իրանի ազգային թիմը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Իրանի հավաքականը հանգրվանել է Մերձմոսկովյան Բակովկա քաղաքում, որտեղ գտնվում է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի մարզաբազան: Առաջին խաղը իրանցի ֆուտբոլիստները կանցկացնեն հունիսի 15-ին, Սանկտ Պետերբուրգում՝  Մարոկոյի ընտրանու հետ:

Հունիսի 20-ին Իրանի ընտրանին Կազանում կխաղա Իսպանիայի հետ: Խմբային փուլի վերջին խաղում մեր հարավային հարեւանները կհանիպեն Պորտուգակիայի թիմի դեմ: Խաղը կկայանա Սարանսկում, հունիսի 25-ին: