Search
Close this search box.

Արցախի ԱԱԾ տնօրենը հրաժարական է տվել

Հրաժարական է ներկայացրել Արցախի ԱԱԾ ղեկավար Արշավիր Ղարամյանը: Պաշտոնից ազատվելու դիմում է գրել նաեւ նրա տեղակալ Գագիկ Սարգսյանը, որը նաեւ ԱԱԾ հատուկ ջոկատի հրամանատարն է եւ հայտնի է «սպեցնազի Գագո» անունով:

Հիշեցնենք, որ Արցախում հասարաիական ցույցերը եւ բողոքը սկսվեց ԱԱԾ հատուկջոկատայինների մասնակցությամբ կենցաղային մրջադեպից: Մի քանի օր շարունակվող ցույցերի պահանջն էր ոստիկանության ու ԱԱԾ ղեկավարների հրաժարականը: Այսօր հրաժարական էր ներկայացրել նաեւ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը:Արշավիր Ղարամյանը և նրա տեղակալ Գագիկ Սարգսյանը: