Search
Close this search box.

Երկիր մոլորակը մինչև հունիսի 5-ը կգտնվի մագնիսական փոթորկի ազդեցության տակ

Հունիսի 1-ից մինչև հունիսի 5-ը Երկիր մոլորակը կգտնվի մագնիսական փոթորկի ազդեցության տակ, հայտնում է Օվկիանոսային և մթնոլորտային կառավարման ազգային ծառայությունը (NOAA)՝ գրում է strana.ua-ը:

Առաջին տատանումները Երկիր են հասել առավոտյան ժամը վեցից հետո: Մագնիսական փոթորկի ուժը առավոտյան ակնկալվում էր 1-2 բալ: Կեսօրին նրա ուժգնությունը հասել է 2-3 բալի: Եվ 21: 00-ից հետո կհասնի 5 բալի:

Մթնոլորտային փոփոխություններից կախվածություն ունեցող մարդկանց մոտ կարող է առաջանալ սուր գլխացավ, գլխապտույտ, հոդացավ, անքնություն և բարձր ճնշում: