Search
Close this search box.

«Մենք՝ մեր արդյունավետ գործունեության միջոցով, չեզոքացնում ենք ցանկացած տեղափոխում». Դ. Տոնոյանը՝ Նախիջևանի սահմանին իրավիճակի մասին

Այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողները պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարցրել են Նախիջևանում ադրբեջանական դիրքերի առաջխաղացման վերաբերյալ տեղեկությունների մասին: Պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը տեղեկացրել  է, որ Պաշտպանության նախարարությունը՝ Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ ամբողջովին վերահսկելի է. «Մենք՝ մեր արդյունավետ գործունեության միջոցով, չեզոքացնում ենք ցանկացած տեղափոխում», -նշել է նախարարը:

Ըստ նախարարի՝ Ադրբեջանն իր տարածքներում է իրականացնում տեղափոխությունները, դրանք Ադրբեջանի սահմանապահ ուժերն են և այս պահին որևէ միջամտության կարիք չկա: