Search
Close this search box.

ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տանն են

ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ այս պահին ԱԱԾ աշխատակիցները գտնվում են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի տանը։
Ալեքսանյանին աշխատակիցները տանից հանել են դուրս և տան ներսում իրականացնում են օպերատիվ աշխատանքներ։
Ավելի վաղ գրել էինք, որ այսօր առավոտյան դիմակավորված ՊԵԿ աշխատակիցները մուտք են գործել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի»-ի գլխավոր գրասենյակ:

Հավելենք, որ «Երեւան սիթի»-ի գլխավոր գրասենյակում երեկվանից իրավիճակը բավականին լարված էր։

Ինչպես նշում է ԼՈւՐԵՐ.com-ը` կայքի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես են դիմակավորված ՊԵԿ աշխատակիցները մուտք գործում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի»-ի գլխավոր գրասենյակ:

Այս պահի դրությամբ գլխավոր մասնաճյուղի բոլոր աշխատակիցներին դուրս են հանել: Օպերատիվ հետախուզական մարմինները ներսում աշխատանքներ են տանում:

Ենթադրվում է, որ կառգրավվեն համակարգիչները:

Հիշեցնենք նաև, որ օրերս տեղեկություն տարածվեց, թե «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: ԱԱԾ հրավիրված գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են՝ «Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք»:

Այս Բաժնից